Մատչելիության հղումներ

Բայդենը հայտարարում է ԱՄՆ տարածքում հակահամաճարակային կանոնների մեղմացման մասին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդիպման ժամանակ, Վաշինգտոն, 20-ը ապրիլի, 2021թ․

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարում է երկրի տարածքում հակահամաճարակային կանոնների մեղմացման մասին։ Դա, սակայն, վերաբերելու է բացառապես ԱՄՆ պատվաստված բնակիչներին։

Երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում հնչեցրած ճառում Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրս անցածները այսուհետ կարող են դիմակ չկրել փողոցում քայլելիս կամ ոչ մեծ բացօթյա հավաքույթների ժամանակ։

«Ես, սակայն, ցանկանում եմ հստակորեն նշել՝ եթե դուք մարդկային մեծ կուտակման վայրում եք, ասենք՝ մարզադաշտում, կամ էլ որևէ համաժողովի կամ համերգի եք մասնակցում, պետք է շարունակեք դիմակ կրել, անգամ եթե վերը հիշատակված միջոցառումները բացօթյա են», - հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG