Մատչելիության հղումներ

Բայդենը խոստանում է՝ հուլիսի սկզբին ԱՄՆ-ը մոտ կլինի կյանքի կարգավորմանը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռուստաուղերձով դիմում է քաղաքացիներին, Վաշինգտոն, 11-ը մարտի, 2021թ․

Միացյալ Նահանգների նախագահը, երեկ երեկոյան հեռուստաուղերձով դիմելով քաղաքացիներին, հայտարարել է, որ հուլիսի սկզբին երկիրը մոտ կլինի կյանքի կարգավորմանը:

Ջո Բայդենը խոստացել է՝ իր վարչակազմը կանի հնարավորը, որպեսզի յուրաքանչյուր ամերիկացի հնարավորություն ունենա մինչև մայիսի 1-ը ստանալ կորոնավիրուսի պատվաստում:

Բայդենը հայտարարել է COVID-19 համաճարակի դեմ պայքարի նոր փուլի մեկնարկի մասին և ասել, որ երկիրը կմոտենա «բնականոն կյանքը» վերականգնելուն, ինչպես համաճարակից առաջ էր, արդեն չորս ամիս անց՝ մինչև Անկախության օրը, որը Միացյալ Նահանգները տոնում է հուլիսի 4-ին:

«Անկախության օրը, որը մենք կարող ենք նշել այս երկար, դժվար տարվանից հետո, իսկապես առանձնահատուկ կլինի», - ասել է Սպիտակ տան ղեկավարը` շեշտելով․ - «Ի վերջո, մենք տոնելու ենք ոչ միայն մեր անկախությունը որպես պետություն, այլև այն փաստը, որ մենք սկսում ենք ավելի ու ավելի անկախ լինել այս վիրուսից: Բայց որպեսզի դա տեղի ունենա, մենք պետք է չկորցնենք զգոնությունը»:

XS
SM
MD
LG