Մատչելիության հղումներ

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվել Օսմանյան կայսրության խորհրդանիշերով


ԱՄՆ և Թուրքիայի նախագահները, արխիվ
ԱՄՆ և Թուրքիայի նախագահները, արխիվ

Մի խումբ թուրքեր ապրիլի 26-ին բողքի ակցիա են անցկացրել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ։ Նրանք իրենց բողոքն են հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի որոշման դեմ։ Բողոքի ակցիայի մասնակիցները նաև կրել են Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի զինվորական հանդերձանք, կայսրության դրոշներ են պահել, կեռ թրերով ազգային պարեր են կատարել։

Ակցիայի մասնակիցներից Զեյներ Իսիկն ասել է, թե որևէ այլ երկրի նախագահ նման որոշում կայացնելու իրավունք չունի, որովհետև դա իրավական հարց է։ Մեկ այլ մասնակցի՝ Այդին Էրենի կարծիքով՝ Թուրքիային ցանկանում են անկյուն մղել, բայց դա որևէ նշանակություն չունի։

Ցուցարարների ավելի փոքր խումբ հաջորդ օրը բողոքի ակցիա է կազմակերպել Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսության շենքի մոտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG