Մատչելիության հղումներ

Լուսանկարում «Սոսու պուրակ»-ը չէ․ նախարարությունը պարզաբանում է տարածել


Նախարարության հրապարակած լուսանկարը «Սոսու պուրակ»-ից
Նախարարության հրապարակած լուսանկարը «Սոսու պուրակ»-ից

Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել սոցիալական ցանցերում շրջանառվող լուսանկարի և գրառման վերաբերյալ՝ հորդորելով զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց։

Նշենք, որ սոցիալական ցանցերում լուսանկար է շրջանառվում՝ «Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են» վերտառությամբ։

Նախարարությունը հայտնում է, որ լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, վերջին պատերազմական իրադրությամբ պայմանավորված՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է։

Ըստ նախարարության՝ «Սոսու պուրակ» -ը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։

Այնտեղ, ինչպես Շրջակա միջավայրի նախարարությունն է նշում, մինչ պատերազմն իրականացվել են նաև սահմանների երկայնքով, հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG