Մատչելիության հղումներ

ՊՆ-ն վերահաստատում է՝ Հայաստանը չի նախատեսում ԶՈւ ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի Defender Europe 21-ին


Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է՝ Հայաստանը չի նախատեսում Զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը։

Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ հայկական կողմը զորավարժության կազմակերպիչ կողմին խնդրել է վերանայել իրենց կայքում տեղադրված զորավարժության մասնակիցների ցանկը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ընդհանրապես Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից կազմակերպվող միայն այն զորավարժություններին, որոնք միջազգային խաղաղության և կայունության պահպանման բնույթի են և որոնց ընթացքում հնարավոր է պատրաստել խաղաղապահ ուժերին կամ միջազգային առաքելությունների համար պատրաստվող մասնագիտացված ստորաբաժանումները` ինժեներական և դաշտային հոսպիտալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG