Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ-ն «չի նախատեսում ԶՈւ ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի Defender Europe 21-ին»


Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցել ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժության պլանավորման գործընթացին, և պաշտպանության նախարարությունը չի նախատեսում Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժությանը, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել են Պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմը զորավարժության կազմակերպիչ կողմին խնդրել է վերանայել իրենց կայքում տեղադրված զորավարժության մասնակիցների ցանկը:

Նախարարությունը միևնույն ժամանակ նշել է, որ ընդհանրապես Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից կազմակերպվող միայն այն զորավարժություններին, որոնք միջազգային խաղաղության և կայունության պահպանման բնույթի են և որոնց ընթացքում հնարավոր է պատրաստել խաղաղապահ ուժերին կամ միջազգային առաքելությունների համար պատրաստվող մասնագիտացված ստորաբաժանումները` ինժեներական և դաշտային հոսպիտալ:

«Միջազգային զորավարժությունների կազմակերպումը և դրան մասնակցությունը երկարատև մի քանի փուլից բաղկացած պլանավորման գործընթաց է նախատեսում և դրան մասնակցել կամ չմասնակցելը մեկ օրում հնարավոր չէ որոշել, քանի որ տարբեր երկրների ստորաբաժանումների մասնակցության հետ կապված կառուցվածքային, գործառութային, թիկունքային ապահովման, տրանսպորտային և այլ հարցերը խիստ փոխկապակցված են», - ասել են նախարարությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG