Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Նամակում, ինչպես փոխանցում են Մայր Աթոռից, մասնավորապես Գարեգին Երկրորդն ընդգծել է. «106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում սկսված Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից հատկապես այս պատմական դժվարին պահին ունի ուրույն կարևորություն՝ հաշվի առնելով նույն Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված բարբարոսական պատերազմը 2020 թվականի աշնանը, որի հետևանքների հաղթահարման հարցում Մայր Աթոռը ակնկալում է ողջ միջազգային հանրության շուտափույթ հումանիտար ներգրավումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG