Մատչելիության հղումներ

Էրդողանը նամակ է հղել Պոլսո Հայոց պատրիարքին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունում է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին, 15-ը հունվարի, 2019թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր նամակ է հղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին՝ վստահեցնելով, թե Անկարան ձգտում է բարիդրացիական հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ:

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը նամակում գրել է, թե «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայկական պնդումների շուրջ բանավեճը, որը քաղաքականացվում է երրորդ երկրների կողմից և միջամտության գործիք է դարձել, որևէ մեկին օգուտ չէ»:

«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի թուրքերի և հայերի համակեցության դարավոր մշակույթը մոռացության մատնվի», - նշել է Թուրքիայի նախագահը՝ կրկնելով Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու իր կոչը, փոխանցում է թուրքական լրատվական գործակալությունը:

XS
SM
MD
LG