Մատչելիության հղումներ

Անցած երկու օրերին հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել


Ապրիլի 23-ին և 24-ին Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

ՊՆ-ն հաղորդում է, որ Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները, նշված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG