Արցախում ապրիլի 22-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք:
Ըստ Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5 հազար 998 քաղաքացու հետազոտություն, որից 744-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 628 դեպք: Կատարվել է 23 հազար 453 թեստավորում: