Մատչելիության հղումներ

Գործադիրը 100 մլն դրամ կհատկացնի ԱԻՆ-ին՝ հոգեբանական վերականգնման ծառայությունների համար


Գործադիրը կառավարության պահուստային ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացնի Արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ) 44-օրյա պատերազմին մասնակցած անձանց և հանրության (թվով 10 հազար շահառու) հոգեբանական վերականգնման ծառայություն մատուցելու համար. կառավարությունը հավանություն տվեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը գումար հատկացնելու, «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցին։

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը տեղեկացրեց, որ նախատեսված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման, տագնապի մակարդակի իջեցման, լիարժեք կյանքին վերադարձնելու, ներքին ռեսուրսները վերհանելու, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, ընդհանուր հոգեբանական առողջությունը և ադապտացիան վերականգնելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման հրատապ բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը»:

«Ծառայությունը մատուցվելու է մրցույթի արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում», - ասաց նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG