Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԽ քարտուղարն ապրիլի 26-ին կմեկնի Ռուսաստան, ապա Տաջիկստան


Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 26-ին 3-օրյա այցով կմեկնի Ռուսաստան (Մոսկվա) և Տաջիկստան (Դուշանբե)՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով:

Ըստ ԱԽ գրասենյակի՝ այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG