Մատչելիության հղումներ

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Կոմանդոսի հիշատակին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի գերեզման:

Ըստ վարչապետի գրասենյակի՝ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել լեգենդար ռազմական գործչի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակին:

Արկադի Տեր-Թադևոսյանը մահացել է մարտի 31-ին՝ 81 տարեկանում։

Ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից՝ Կոմանդոսի հոգեհանգստյան օրը, գտնվում էր ինքնամեկուսացման մեջ, հետևաբար նա չի մասնակցել ոչ հոգեհանգստյան արարողությանը, ոչ էլ հուղարկավորությանը։

XS
SM
MD
LG