Մատչելիության հղումներ

Արցախի նախագահի տեղեկացմամբ` Ստեփանակերտում առաջիկա 2 տարում ավելի քան 1000 բնակարան կշահագործվի


Ստեփանակերտում բնակարանամուտի առաջին արարողությունները կլինեն մինչև տարեվերջ: Այսօր Ստեփանակերտի շինարարական հրապարակներ այցելած Արցախի նախագահին շինարարները տեղեկացրել են, որ ամիսներ անց կհանձնեն մի շարք բազմաբնակարան շենքեր:

Արայիկ Հարությունյանը քաղաքաշինության նախարարի, Ստեփանակերտի քաղաքապետի և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկել է աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:

«Մայրաքաղաքում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի հիմնական շահառուները տեղահանված Շուշի և Հադրութ քաղաքների բնակիչներն են, ինչպես նաև սոցիալական մի շարք խմբեր: Խնդիրը օր առաջ նրանց բնակարանով ապահովելն է»,- ասել է նախագահը` հավելելով, որ Ստեփանակերտում առաջիկա երկու տարվա ընթացքում ավելի քան 1000 բնակարան կշահագործվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG