Մատչելիության հղումներ

Պուտինի, Զելենսկու, Մակրոնի և Մերկելի խորհրդականներն այսօր կքննարկեն գագաթնաժողովի հնարավորությունը


Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Փարիզում, 9-ը դեկտեմբերի, 2019թ․

Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների գլխավոր խորհրդականներն այսօր խորհրդակցություններ կանցկացնեն՝ Ուկրաինայի արևելքում լարվածության թուլացմանն ուղղված գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը քննարկելու համար:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին կոչ արեցին դադարեցնել զորքի կուտակումը Ուկրաինայի սահմանի մոտ և Ղրիմում:

Անցած ամռանը ձեռք բերված փխրուն հրադադարի ռեժիմը խախտվել է, այս տարվա սկզբից առնվազն 30 ուկրաինացի զինծառայող է զոհվել:

Զելենսկին հայտարարել է, որ ձգտում է հասնել քառակողմ բանակցությունների՝ «նորմանդյան ձևաչափով», որում ներգրավված են Ուկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան: 2015 թվականից ի վեր Ֆրանսիան ու Գերմանիան միջնորդ են հանդիսանում ուկրաինական հակամարտությունում:

Ապրիլի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր գագաթնաժողովին նախապատրաստվելու համար Զելենսկին Փարիզում հանդիպեց Մակրոնին: Ավելի ուշ նրանց միացավ Մերկելը՝ տեսակապի միջոցով:

XS
SM
MD
LG