Մատչելիության հղումներ

Նավալնին բանտից տեղափոխվել է հիվանդանոց


Ռուսաստան - Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին դատարանում, Մոսկվա, փետրվար, 2021թ․
Ռուսաստան - Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին դատարանում, Մոսկվա, փետրվար, 2021թ․

Ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին բանտից տեղափոխվել է Վլադիմիրի շրջանի հիվանդանոց։ Այս մասին ասվում է Դաշնային քրեակատարողական ծառայության կայքէջում հրապարակված հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության՝ քաղաքական գործչի առողջական վիճակը բավարար է, նրա համաձայնությամբ վիտամինային թերապիա է նշանակվել։

Ավելի վաղ Նավալնիի բժիշկները հրապարակել էին նրա արյան անալիզների արդյունքները՝ պնդելով, որ ընդդիմադիր գործչի առողջական վիճակը մոտ է կրիտիկականին։ Բժիշկ Անաստասիա Վասիլևայի հավաստմամբ՝ Նավալնիի մոտ առկա է սրտի աշխատանքի հանկարծակի դադարի վտանգ։

Ռուսաստանում «Նովիչոկ» տեսակի նյութով թունավորումից բուժումը Գերմանիայում ավարտելուց հետո Ալեքսեյ Նավալնին հունվարի 17-ին վերադարձել է Ռուսաստան և անմիջապես ձերբակալվել, ապա՝ կալանավորվել։ Փետրվարի 2-ին դատարանը նրան 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել։ Կրեմլի գլխավոր քննադատը մարտի 31-ին հրաժարվել է սննդից՝ բողոքելով ոտքի և մեջքի ցավի համար անհրաժեշտ բժշկական օգնության բացակայության դեմ:

XS
SM
MD
LG