Արցախում ապրիլի 15-ին կատարվել է 82 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 42 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5 հազար 512 քաղաքացու հետազոտություն, որից 707-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 591 դեպք: Կատարվել է 22 հազար 967 թեստավորում: