Արցախում ապրիլի 14-ին կատարվել է 79 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5 հազար 430 քաղաքացու հետազոտություն, որից 696-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 580 դեպք: Կատարվել է 22 հազար 885 թեստավորում: