Մատչելիության հղումներ

Ջրականի շրջանում որոնումների ժամանակ Արցախի ԱԻՊԾ փրկարար է վիրավորվել․ադրբեջանցի զինծառայողներն առաջին օգություն են ցուցաբերել


Որոնողական աշխատանքներ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ կեսօրին ականի պայթյունից վիրավորում է ստացել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փրկարարներից մեկը:

ԱԻՊԾ հաղորդագրության համաձայն՝ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար 36-ամյա Տ.Հ.-ն պատահարի հետևանքով ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում: Տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը արցախցի փրկարարին տեղափոխել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, փոխանցում է ԱԻՊԾ-ն։

Ըստ բժիշկներից ստացված տեղեկատվության՝ փրկարարի կյանքին վտանգ չի սպառնում:

Սա արդեն երրորդ նման դեպքն է։ Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:, նշում է ԱԻՊԾ-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG