Մատչելիության հղումներ

Արշակյանի և Ֆահրադյանի միջև միջադեպի փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության այժմ նախկին նախարար Հակոբ Արշակյան, արխիվ

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Հակոբ Արշակյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առաջ սրճարանում միջադեպ էր տեղի ունեցել նախարարի և լրագրողի միջև, որն արձանագրել էին տեսախցիկները։

Ֆահրադյանը հայտարարեց, որ Արշակյանը հարձակվել է իր վրա, վնասել իր գույքը․ - «Երբ տեսա, թե ինչպես է նա աշխատանքային ժամն անցկացնում սրճարանում, մոտեցել եմ և հարցրել եմ, թե ինչո՞վ է պայմանավորված, և ինչո՞ւ է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում։ Արշակյանը նախ ասեց՝ «գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են», և խնդրեց անջատել տեսախցիկը։ Երբ որ ես անջատեցի տեսախցիկը, վերջինս ասեց, թե կհիշեմ այս օրը, և սկսեց սպառնալ։ Ես էլ ասացի՝ որ նախարար է, դա չի նշանակում, որ կարող է այդ տոնով ինձ հետ խոսել, և բարձրացել եմ վերև, հետո նա եկել է և հարձակվել է ինձ վրա և վնասել ինձ պատկանող գույքը»։

Հակոբ Արշակյանն էլ պատրաստակամություն հայտնեց պատասխանատվություն կրել միջադեպի համար, ապա մարտի վերջին հրաժարական տվեց։

XS
SM
MD
LG