Եվրամիության երկրները պատժամիջոցներ են պատրաստել Թուրքիայի դեմ՝ այն դեպքում, եթե Անկարան ագրեսիվ վարք դրսևորի Արևելյան Միջերկրականում և այլ տարածաշրջաններում: Այս մասին երեկ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանի ստորին պալատում:
«Թուրքիան պետք է ընտրի՝ կգնա դեէսկալացիայի ճանապարհո՞վ, թե՞ կգերադասի հավատարիմ մնալ ագրեսիվ ընթացքին, իսկ այդ ժամանակ Եվրամիությունը պատրաստ կլինի արձագանքել», - շեշտել է ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը։
«Մենք պատրաստել ենք միջոցառումներ, ներառյալ՝ պատժամիջոցներ, եթե դա անհրաժեշտ լինի», - զգուշացրել է Բոնը:
Նա հայտնել է, որ Եվրամիության ու Թուրքիայի հարաբերությունները կդառնան այս տարվա հունիսին նախատեսված ԵՄ գագաթնաժողովի թեմաներից մեկը: