Մատչելիության հղումներ

«Հանուն հանրապետության» կուսակցությունը վաղը բողոքի ակցիա կանցկացնի ԲԴԽ շենքի առջև


Երկրում իրավական քաղաքականությունը տապալված է, դատաիրավական համակարգն անպատրաստ է իրականացնել արդարադատություն, այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց խորհրդարանական որևէ խմբակցությունում չընգրկված պատգամավոր, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը։

Նա տեղեկացրեց, որ վաղը «Հանուն հանրապետության» կուսակցությունը բողոքի ակցիա կանցկացնի Բարձրագուն դատական խորհրդի (ԲԴԽ) շենքի առջև։

«Այս գլոբալ ճգնաժամը հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ են արմատական քայլեր, քաղաքական կամք սկսած Սահմանադրական դատարանից, վերջացրած մյուս դատարաններով՝ իրավիճակը փոխելու համար», - ասաց պատգամավորը՝ շարունակելով․ - «Հրավիրում ենք բոլոր քաղաքացիներն, ովքեր այս վերջին 25 տարիներին տուժել են դատական համակարգի ապօրինություններից։ Հրավիրում ենք իրավապշտպաններին, փաստաբաններին, ովքեր անընդհատ առերեսվում են հանցավոր գործունեությամբ առանձնացած դատավորների հետ։ Վաղը ժամը 13-ին հրավիրում ենք ԲԴԽ շենքի առջև բողոքի ակցիայի՝ մեր վճռական անհամաձայնությունն արտահայտելու ստեղծված իրականության հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG