Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Ազգային ժողով է ներկայացրել ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Սուրեն Գրիգորյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի մեկնարկին տեղեկացրեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ ըստ այդմ՝ մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Ալեքսանյանին:
Ալեքսանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները․ - «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանդրությունը և օրենքները»։
Օրերս Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: