Մատչելիության հղումներ

Սուրեն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են։ Այդ մասին արձանագրությունն այսօր ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները», - նշված է ԱԺ նախագահի արձանագրությունում։

Օրերս Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Այսօր ֆեյսբուքյան իր էջում, ամփոփելով պատգամավորական իր երկու տարվա գործունեությունը, արդեն նախկին պատգամավորը գրել է․- «Ուղղակի կարճ ասեմ, թե ինչ եզրահանգման եկա այս երկու տարում։

Խորապես համոզված եմ, որ մեր պետության հաջողության գրավականն է միմյանց նկատմամբ սեր տածող, ներողամիտ, ուրիշի սխալը սեփական ջանքով ուղղելուն ունակ և աշխատանքի մշակույթ ունեցող հանրություն ունենալը։

Մնացածը, որքան էլ ավելի կարևոր թվա, երկրորդական է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG