Մատչելիության հղումներ

Կյանքից հեռացել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը


Կյանքից հեռացել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, հայտնում է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Կյանքից հեռացել է ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ իմ 30 տարվա սիրելի ավագ ընկերը, փորձառու դիվանագետ-միջազգայնագետը և հետաքրքիր անհատականությունը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Սաֆրաստյանը:

Նավասարդյանը 1993-1998 թվականների եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Ավստրիայում՝ համատեղության կարգով Հունգարիայում, ՀՀ ներկայացուցիչը ԵԱՀՄ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում: 1998-2001 թվականներին էլ՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Լիբանանում: 2013-ից զբաղեցրել է Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի վարիչի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG