Արցախում ապրիլի 10-ին կատարվել է 57 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք: Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 550 դեպք: Կատարվել է 22 հազար 555 թեստավորում: