Մատչելիության հղումներ

Արման Թաթոյանն ու Արա Աբրահամյանը քննարկել են ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանության հարցերը


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը քննարկել են ՌԴ-ում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող կամ աշխատող հայերի իրավունքների պաշտպանության հարցերն ու նրանց հուզող խնդիրները: ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ` դրանց թվում են եղել նաև այն հարցերը, որոնց Հայաստանի քաղաքացիները բախվում են ՌԴ-ում արտագնա աշխատանքի ընթացքում:

Արա Աբրահամյանը նաև ներկայացրել է Ռուսաստանի հայերի միության այն ծրագրերը, որոնք ուղղված են ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանությանը, որոնց իրականացմանը Պաշտպանը հայտնել է աջակցության պատրաստակամություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG