Մատչելիության հղումներ

Իսրայելը պաշտոնապես կհայտարարի, որ չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի լիազորությունները․ Reuters


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Հոլոքոսթի զոհերի ոգեկոչման արարողության ժամանակ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Հոլոքոսթի զոհերի ոգեկոչման արարողության ժամանակ։

«Առաջիկա ժամերին Իսրայելի կառավարությունը կարող է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, որ չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի լիազորությունները»։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրները։ Դրանց փոխանցմամբ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս որոշումը կայացրել է կառավարության անդամների հետ ակտիվ խորհրդակցություններից հետո։ Դրանք մեկնարկել են, երբ Միջազգային քրեական դատարանը հայտարարել է, որ պատրաստվում է քննել Պաղեստինի տարածքում կատարված ռազմական հանցագործությունները՝ Իսրայելի կառավարությունից այս առթիվ պաշտոնական պատասխան ակնկալելով մինչև ապրիլի 9-ը։

«Այս դատարանը փորձում է հետաքննություն նախաձեռնել՝ հիմնվելով անհեթեթ պնդումների վրա, որոնց համաձայն մեր զինվորներն ու սպաները իբր ռազմական հանցագործություններ են կատարել», - նախօրեին Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG