Մատչելիության հղումներ

Փսակի․ «ԱՄՆ-ը չի քննարկում Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտելու հարցը»


Միացյալ Նահանգները չի քննարկում 2022 թվականին Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտելու հարցը։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն Միացյալ Նահանգները կարող է հրաժարվել Պեկինի ձմեռային օլիմպիադային մասնակցելու մտադրությունից՝ բողոքելով Չինաստանում մարդու իրավունքների խախտումների դեմ։

Փսակիի այս հայտարարությունը, սակայն, հակասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը, որի համաձայն պեկինյան օլիմպիադայի բոյկոտի հարցը քննարկվում է, իսկ վերջնական որոշումը կայացվելու է «Միացյալ Նահանգների և դաշնակից պետությունների քննարկումների արդյունքում»։

XS
SM
MD
LG