Մատչելիության հղումներ

Ճապոնիայում սկսվել է Օլիմպիական կրակի փոխանցավազքը


Օլիմպիական ջահի փոխանցավազքը մեկնարկել է Ճապոնիա, 25 մարտի, 2021թ.
Օլիմպիական ջահի փոխանցավազքը մեկնարկել է Ճապոնիա, 25 մարտի, 2021թ.

Ճապոնիայուհմ մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցավազքը: Բոլոր օլիմպիադաների պարտադիր ավանդական արարողությունը համարվող միջոցառումը կտևի 4 ամիս:

Ջահը փոխանցելու ուղևորությունը սկսվել է Ֆուկուշիմայում, որտեղ 10-ը տարի առաջ երկրաշարժի և դրան հաջորդած հուժկու ցունամիի հետևանքով վթարվել է ատոմակայանը, ինչը համարվում է Ճապոնիայի միջուկային էներգետիկայի պատմության ընթացքում ամենախոշոր աղետը: Երկրաշարժից և ցունամիից զոհվել է մոտ 20 հազար մարդ:

Տոկիոյի ամառային Օլիմպիադան պետք է տեղի ունենար անցյալ տարի, սակայն հետաձգվել է՝ կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ: Այս տարի խաղերի բացումը տեղի կունենա հուլիսի 23-ին, իսկ փակումը՝ օգոստոսի 8-ին:

«Հուսով եմ, որ Տոկիոյի Օլիմպիական կրակը կդառնա սուրբ, հզոր և ջերմ լույս, որը հույս կբերի բոլորին, կցրի խավարը և կտանի դեպի ապագա»,- ասել է Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Սեյկո Հաշիմոտոն:

Ջահը Տոկիո հասցնելու փոխանցավազքին կմասնակցի շուրջ 10-ը հազար վազորդ: Ճապոնիայի կառավարությունը և Միջազգային օլիմպիական կոմիտեն վճռել են, որ օտարերկրացի մազասերները ներկա չեն լինի խաղերին, ինչը թույլ կտա կանխել կորոնավիրուսի համավարակի տարածումը:

XS
SM
MD
LG