Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը ծանոթացել է պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողների բուժման ընթացքին


Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի հետ, այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Հարությունյանին ներկայացվել են պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած և բժշկական կենտրոնում ապաքինվող զինծառայողների առողջական վիճակն ու բուժման ընթացքը:

Բժշկական կենտրոնի ղեկավարության, բուժող բժիշկների հետ քննարկվել է ծանր բեկորային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Հայկ Զաքարյանի բուժումն արտերկրում կազմակերպելու հարցը: Վաղարշակ Հարությունյանը շեշտել է, որ պետք է անել հնարավորը զինվորի կյանքը փրկելու համար և ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետին հստակ ցուցումներ ու հանձնարարականներ տվել` հարցի շուտափույթ լուծման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG