Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի՝ 2020 թվականին, նախորդ տարիների համեմատ, կրկնակի աճել է ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ստացվող հեռախոսազանգերի թիվը՝ կազմելով 11 հազար 735 զանգ:
ՄԻՊ գրասենյակը համեմատության համար նշում է, որ 2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը եղել է 2 հազար 86, 2017-ին՝ 1876, 2018-ին՝ 2 հազար 802, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշն աճել է երկու անգամից ավելի՝ դառնալով 6 հազար 210 հեռախոսազանգ: