Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է, հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Խոսնակը տեղեկացնում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն:

«Վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաև հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Գևորգյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG