Մատչելիության հղումներ

Կրեմլի խոսնակը պնդում է, որ ռուսական զորքի տեղաշարժը չպետք է անհանգստացնի այլ երկրներին


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, Մոսկվա, արխիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր անդրադարձել է Արևմուտքի ղեկավարների մտահոգությունն առաջացնող Ռուսաստանի ռազմական ակտիվությանը և, մասնավորապես, Ռոստովի շրջանում բանակի ստորաբաժանումների տեղաշարժին:

«Ռուսաստանի տարածքում ռուսական զորքի տեղաշարժը չպետք է անհանգստացնի այլ երկրներին, քանի որ Ռուսաստանը որևէ կերպ չի սպառնում ուրիշներին: Ռուսական բանակը տեղաշարժվում է այն ուղղություններով, որոնք նպատակահարմար են և այն եղանակով, որն անհրաժեշտ է երկրի պաշտպանության համար», - ասել է Պեսկովը:

Խոսելով Ուկրաինային առնչվող Եվրամիության ղեկավարների մտահոգությունների մասին, Պեսկովը հավաստիացրել է, թե Ռուսաստանն ուրիշ պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի համար սպառնալիք չի ներկայացնում:

«Միաժամանակ Ռուսաստանը շատ ուշադիր է սեփական անվտանգությունն ապահովելու հարցերում» - ավելացրել է Կրեմլի խոսնակը:

XS
SM
MD
LG