Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ

Կորոնավիրուս է հաստատվել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ։ Այս մասին վրացական կառավարության ղեկավարը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ես ինձ լավ եմ զգում, գտնվում եմ ինքնամեկուսացման մեջ և շարունակում եմ աշխատանքս հեռավար կարգով», - գրել է Ղարիբաշվիլին՝ հավելելով, որ, այդուհանդերձ, պլանավորում է պատվաստվել, ու «նշանակություն չունի, թե որ ընկերության պատվաստանյութից կլինի դեղամիջոցը»։

Մասնագետների գնահատմամբ՝ Վրաստանը գտնվում է համաճարակի երրորդ ալիքի շեմին։ Առողջապահական գերատեսչության պատասխանատուներն ահազանգում են երկրում պատվաստման դանդաղ տեմպերի և հանրության շրջանում գործընթացի նկատմամբ բարձր անվստահության մասին։

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է հունվարի 26-ից ի վեր հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը՝ 897 նոր դեպք, մահացել է ևս 10 մարդ՝ զոհերի ընդհանուր թիվը հասել է 3 հազար 832-ի։

XS
SM
MD
LG