Մատչելիության հղումներ

Սկանդալային գաղտնալսման քրգործերից մեկը կարճվել է, մյուսով նախաքննությունը շարունակվում է


Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից։

Կոմիտեից նաև տեղեկացրեցին, որ շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինի ձայնագրելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս գործով 3-ն էլ ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել:

Հիշեցնենք, 2018-ի սեպտեմբերին և դեկտեմբերին համացանցում տարածվեցին գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրություններ, որոնցում Հայաստանի վարչապետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են Մարտի 1-ի գործը։

XS
SM
MD
LG