Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Պորտուգալիան թուլացնում են կարանտինը


Միացյալ Թագավորություն - Կորոնավիրուսի դեմ պատվաստման շարժական կետ Լոնդոնում, փետրվար, 2021թ․
Միացյալ Թագավորություն - Կորոնավիրուսի դեմ պատվաստման շարժական կետ Լոնդոնում, փետրվար, 2021թ․

Առաջիկա երկուշաբթի օրվանից Մեծ Բրիտանիան կսկսի մեղմացնել սահմանափակումները երկու փուլով։ Ապրիլի 12-ին կբացվեն խանութները, մարզադահլիճները, կենդանաբանական այգիները, վարսավիրանոցներն ու բարերը: Այնուամենայնիվ, վարչապետ Բորիս Ջոնսոնը համաքաղաքացիներին հորդորել է զգոն լինել։

Հունաստանի որոշ շրջաններում կարանտինից հետո բացվել են փոքր և միջին ձեռնարկություններն ու խանութները՝ դրանք երկու ամիս փակ էին։ Սակայն սահմանափակումները մասամբ պահպանվել են: Խանութներում, օրինակ, պետք է հեռավորություն պահպանվի:

Պորտուգալիայում դպրոցականներն այժմ կարող են վերադառնալ դասարաններ: Երկու ամիս խիստ սահմանափակումներից հետո թանգարաններն ու բացօթյա սրճարանները վերաբացվում են:

XS
SM
MD
LG