Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը Եվրախորհրդի պատգամավորի հետ հանդիպմանը բարձրացրել է գերիների հարցը


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման ու վերադարձի հարցն է բարձրացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ երեկ ընդունելով Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին:

Օմբուդսմենը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստականորեն ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ այդպիսով նպատակ ունենալով հոգեկան տառապանք պատճառել նաև գերիների ընտանիքներին:

Պաշտպանը հանգամանորեն ներկայացրել է մարդու իրավունքների լրջագույն խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո անթույլատրելի արագությամբ ընթացող սահմանների հետ կապված գործընթացի պատճառով, նաև ասված է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրությունում։

Հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանում շուրջ 200 հայ ռազմագերի կա։ Ադրբեջանը, սակայն, հաստատել է 70 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 54-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

XS
SM
MD
LG