Մատչելիության հղումներ

Դատարանը մերժել է վարչապետի փաստաբանի՝ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որոշումը չեղարկելու միջնորդությունը


Վարչական դատարանը մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Տաթևիկ Սարուխանյանի՝ դատարանի նախորդ որոշումը վերացնելու միջնորդությունը։ Այս մասին «Ազատություն»-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Վարչական դատարանը, քննելով Օնիկ Գասպարյանի դիմումը ընդդեմ հանրապետության նախագահի և վարչապետի, մարտի 18-ին միջանկյալ որոշում էր կայացրել, համաձայն որի Օնիկ Գասպարյանը Գխավոր շտաբի պետ է:

Անցած շաբաթավերջին կայացած դատական նիստի ընթացքում Սարուխանյանը միջնորդեց վերացնել Գասպարյանի՝ որպես Գլխավոր շտաբի պետ մնալու դատարանի որոշումը: Փաստաբանը հիմնավորեց, թե սահմանադիրը չի նախատեսել իրավունքի ուժով ընդունված ակտերի վերանայման հնարավորություն։

Օնիկ Գասպարյանի պաշտպան Արամ Օրբելյանն առարկել էր վարչապետի ներկայացուցչի միջնորդությանը։ Նա պատասխանող կողմի ներկայացրած փաստարկներն անհիմն էր համարել, հակադարձելով, թե սահմանադիրը նախատեսել է ցանկացած ակտի բողոքարկում։

Գասպարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Արմեն Սարգսյանի գործով դատավորը Մհեր Պետրոսյանն է։


XS
SM
MD
LG