Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սուրբ Զատկի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ` ուղերձում նշված է, որ «այսօր բազմազան տագնապներով շրջապատված ժողովրդի կյանքին մեջ մեր եկեղեցին, հավատարիմ իր սրբազան առաքելությանը, կոչված է Քրիստոսի հարության շնչով վերանորոգելու մեր կյանքը»: