Մատչելիության հղումներ

ՀՀ և ՌԴ փոխվարչապետերը քննարկել են Արցախի բնակիչներին աջակցության, նրանց բնակարանային ապահովման հարցերը


Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ երեկոյան հանդիպման ժամանակ քննարկել են Արցախի բնակիչներին ուղղված հումանիտար աջակցության, մասնավորապես՝ բնակարանային ապահովման հարցերը։

Հայաստանի փոխվարչապետի գրասենյակից «Ազատության»-ը փոխանցեցին, որ մեկնարկել են ուղղակի ներդրումների երկու երկրների համատեղ հիմնադրամ ստեղծելու գործնական քննարկումները, հարցն այլևս ներառված է երկկողմ հարաբերությունների օրակարգում:

Փոխվարչապետի գրասենյակից կարևորում են նաև «Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագիրն անժամկետ դարձնելու պայմանավորվածությունը:

Երեկ երեկոյան Ռուսաստանի փոխվարչապետին ընդունել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Զրուցակիցները քննարկել էին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին և այս ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր։

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Օվերչուկը, Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներն են։ Օվերչուկը Երևան էր ժամանել Բաքվից, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների հետ։

XS
SM
MD
LG