Մատչելիության հղումներ

Փաշինյանը և Օվերչուկը քննարկել են տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները


ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

Երևան ժամանած Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկին երեկ երեկոյան ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին և այս ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր։

Առանձնակի ընդգծվել է հումանիտար պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում կայունության ամրապնդման անհրաժեշտությունը, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։

Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։

Ռուսաստանի փոխվարչապետին նույն օրը ավելի վաղ ընդունել էր Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Օվերչուկը Երևան է ժամանել Բաքվից, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների հետ։

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Օվերչուկը, Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներն են։

XS
SM
MD
LG