Մատչելիության հղումներ

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը


Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը` նեղ ձևաչափով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նրանք քննարկում են կազմակերպության ներսում համագործակցության զարգացումը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային հարցեր:

Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2020 թվականի դեկտեմբերին՝ տեսակապի միջոցով:

Այս անգամ պատվիրակությունների ղեկավարները ժամանել են Ռուսաստանի մայրաքաղաք, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ մի շարք փաստաթղթերի նախագծեր ընդունելու համար։

ԱՊՀ-ն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

Հիշեցնենք՝ ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվայում է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը, ով երեկ հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ։

XS
SM
MD
LG