Մատչելիության հղումներ

Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է Corporación América-ի տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ


Էսթերա Մկրտումյան, արխիվ
Էսթերա Մկրտումյան, արխիվ

Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում Հայաստանի նախկին դեսպան Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Corporación América ընկերության տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ։ Ինչպես ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է նախկին դեսպանը, երեկվանից նա աշխատում է Հայաստանում Corporación América-ին պատկանող ընկերությունների կառավարման ոլորտում։

«Շուրջ 23 տարի պետական ծառայության ոլորտում աշխատելուց հետո ս․թ․ ապրիլի 1-ից սկսում է իմ կյանքի և աշխատանքային գործունեության նոր շրջան՝ «Corporación América» ընկերությունում՝ օդանավակայանների կառավարման ոլորտում։ Ինձ համար մեծ պատիվ է լինել ընկերության տնօրեն, ինչպես նաև տնօրենների խորհրդի անդամ։ Աշխատանքային գործունեությունս բնականաբար իրականացվելու է Հայաստանի Հանրապետությունում «Corporación América»-ին պատկանող ընկերությունների կառավարման ոլորտում», - գրում է Մկրտումյանը՝ համագործակցության և համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանին և գերատեսչության մյուս ղեկավարներին ու աշխատակիցներին։

Էսթերա Մկրտումյանը Հարավային Ամերիկայի երկրներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչվել այս տարվա փետրվարին։ Մկրտումյանը Արգենտինայում Հայաստանի դեսպան էր նշանակվել 2017-ի փետրվարին։

Արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանի Corporación América ընկերությունը կառավարում է Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG