Մատչելիության հղումներ

Վրաստանի կառավարությունը դադարեցնում է բանակցությունները ընդդիմության հետ


«Վրաստանի կառավարությունն այլևս ժամանակ չի ծախսի ընդդիմության հետ անպտուղ բանակցությունների վրա», - այսօր Թբիլիսիում հայտարարել է այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վրացական կառավարության ղեկավարի խոսքով՝ իշխանությունները բանակցությունների դադարեցման որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել ԵՄ ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հեղինակած փաստաթղթի տակ, որով նախանշվում էին ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները։

«Այսօր, երբ իրավիճակը բոլորի համար հասկանալի է, Վրատանի կառավարությունը որոշել է այլևս ժամանակ չծախսել ընդդիմության քմահաճույքների քննարկման վրա՝ կենտրոնանալով այն խնդիրների վրա, որոնք հուզում են մեր երկրին ու ու ժողովրդին», - հայտարարել է Ղարիբաշվիլին։

XS
SM
MD
LG