Մատչելիության հղումներ

Վրաստանում ծավալված վերջին իրադարձությունները մտահոգում են ՆԱՏՕ-ին


Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

Վրաստանում ծավալված վերջին մի շարք զարգացումներն, այդ թվում՝ խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդի ձերբակալությունը, մտահոգում են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի այս վեճն ի վերջո հանգուցալուծվի։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում նաև այն միջնորդական առաքելությանը, որը ստանձնել է ԵՄ», - ասել է դաշինքի գլխավոր քարտուղարն՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ի գլխավոր ցանկությունն է, որպեսզի Վրաստանը կարողանա «բարեփոխումները շարունակելու ուղիներ գտնել՝ զարգացնելով իր ժողովրդավարությունը, որի հիմքում կլինի բնականոն կերպով գործող խորհրդարանը»։

Անցած հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով կրկին մեծամասնություն է ստացել «Վրացական երազանք»-ը, ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ՝ պնդելով, որ քվեարկությունը կեղծվել է։

Խորհրդարան անցած շուրջ վեց տասնյակ ընդդիմադիրներ հինգերորդ ամիսն է բոյկոտում են օրենսդիր մարմնի նիստերը։ Ներքաղաքական իրավիճակն է՛լ ավելի է սրվել ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի կալանավորման պատճառով։

XS
SM
MD
LG