Մատչելիության հղումներ

Վարչապետը շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի առթիվ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ:

Ըստ վարչապետի Գրասենյակի, ուղերձում մասնավորապես նշված է.- «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Բնության վերածնունդը մարմնավորող ամենահին կրոնական և ազգային տոներից մեկը թող նոր և երջանիկ տարվա սկիզբն ազդարարի: Թող այն նոր ծնունդների, գաղափարների, հաջողության և ձեռքբերումների տարի լինի:

Մենք պատմության ընթացքում ստիպված ենք եղել միասին դիմակայել բազմաթիվ փորձությունների և ամեն անգամ հաղթանակած դուրս գալ այդ դժվարություններից: Այսօր ևս, շարունակելով հայ և ասորի ժողովուրդների բազմադարյա բարեկամության ավանդույթը, միասնաբար անցնում ենք մարտահրավերների մի ժամանակաշրջան՝ պայքարելով հանուն մեր ընդհանուր հայրենիքի լուսավոր ապագայի կերտման: Թող բոլորիս տներն այլևս լցվեն սիրով, համերաշխությամբ և ջերմությամբ:

Շնորհավոր Հաբ-Նիսան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG