Մատչելիության հղումներ

Դատարանը վարույթ է ընդունել Փաշինյանի հայցն ընդդեմ Փոստանջյանի


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ նախկին պատգամավոր, «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի։

Հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը հայցը ներկայացրել է մարտի 12-ին՝ խնդրելով պարտավորեցնել Փոստանջյանին` հրապարակայնորեն հերքել տեսանյութում զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև հօգուտ Փաշինյանի բռնագանձել երկու միլիոն դրամ՝ որպես զրպարտության համար նախատեսված փոխհատուցում։

Հիշեցնենք՝ Փոստանջյանը իր հարցազրույցներից մեկում մասնավորապես հայտարարել է, թե «Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը ստացել են հողերը հանձնելու վերաբերյալ գումարներ, նրանք հանդիսանում են գործակալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG