Մատչելիության հղումներ

Արցախում մարտի 29-ին կատարվել է 64 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք


Արցախում մարտի 29-ին կատարվել է 64 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 հազար 483 քաղաքացու հետազոտություն, որից 595-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 479 դեպք: Կատարվել է 21 հազար 931 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG