Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք


Արցախում մարտի 27-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 հազար 419 քաղաքացու հետազոտություն, որից 593-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 477 դեպք: Կատարվել է 21 հազար 867 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG